Ռեյչըլ Բասսի այցը Հայաստան
09 Դեկտեմբերի 2024, Երկուշաբթի |
Հունիսի 8-ին «2023 թվականի Երիտասարդական Մայրաքաղաք» Մեծամոր խոշորացված համայնքում տեղի ունեցավ համակարգչային կենտրոնի բացման միջոցառում։
Միջոցառմանը ներկա էին ԵՄ ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը, Strive ծրագրի, Արմավիրի Զարգացման Կենտրոն ՀԿ-ի, «Մեծամոր համայնքի մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները, Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարը և այլ հյուրեր։
Ինչպես նշեցին ներկաները՝ համակարգչային կենտրոնի բացումը որակական փոփոխություններ կբերի համայնքաբնակ երիտասարդների կրթական գործընթացներում։
Կենտրոնի ժամանակակից, տեխնիկապես հագեցված, հաճելի կահավորված տարածքում երիտասարդները կսովորեն ինչպես համակարգչային ծրագրեր, այնպես էլ հնարավորություն կունենան մասնակցել տարբեր դասընթացների և վերապատրաստումների։
ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող STRIVE ծրագրի շրջանակներում ԱԶԿ-ի կողմից հիմնված համակարգչային կենտրոնի գործարկումը հնարավոր դարձավ ինչպես համայնքի անմիջական մասնակցության շնորհիվ, այնպես էլ «Մշակույթի տուն և գրադարան» ՀՈԱԿ-ի աշխատակազմի, կամավորների, համայնքաբնակների նվիրված աշխատանքների արդյունքում։
Հավելյալ ինֆորմացիայի համար այցելեք՝ Strive | Yerevan (facebook.com)