«STRIVE» ծրագրի փակման միջոցառումը
01 Հուլիսի 2025, Երեքշաբթի |
.png)
2024 թվականի ապրիլի 01-ին Գորիսում՝ «Իմփաքթ Հաբ Սյունիք»-ի գրասենյակում կայացավ «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի առաջին կլոր սեղան քննարկումը համատեղ գործողության պլանավորման և իրականացման նպատակով։
Կլոր սեղանի կազմակերպիչն էր «STRIVE» ծրագրի իրականացման գործընկեր «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը։ Մասնակցում էին տարբեր Սյունիքի մարզի տեղական ինքնակառավարման, քաղաքացիական հասարակության և այլ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Նրանց բոլորին հրավիրել էինք քննարկելու մարզում գործող ՔՀԿ-ների և այլ ոլորտների միջև համագործակցության առկա իրավիճակն ու խնդիրները։
Կլոր սեղաններն անցակցվելու են ՀՀ վեց մարզերում, որոնց արդյունքում յուրաքանչյուր մարզի համար հատկորոշվելու է համատեղ իրականացվող ծրագիր կամ գործողություն, որը շոշափելի կերպով կնպաստի ՔՀԿ-ների և այլ ոլորտների միջև համագործակցության աճին։
Հիշեցնենք, որ «STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: