«STRIVE» ծրագրի փակման միջոցառումը
01 Հուլիսի 2025, Երեքշաբթի |
.png)
2024 թվականի ապրիլի 30-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղի ունեցավ «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի երկրորդ կլոր սեղան քննարկումը համատեղ գործողության պլանավորման և իրականացման նպատակով։
Հատկանշական է, որ այս անգամ Կլոր սեղանը կազմակերպեց Ապարանի քաղաքապետարանը։ Միջոցառումը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչների քննարկելու և հատկորոշելու համատեղ իրականացվող ծրագիր կամ գործողություն, որը շոշափելիորեն կնպաստի ՔՀԿ-ների և այլ ոլորտների միջև համագործակցության աճին։ Երկրորդ կլոր սեղանի համատեղ ծրագիրը կամ գործողությունը ուղղված է լինելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների լուծմանը։
Հաջորդ՝ երրորդ կլոր սեղանը նախատեսում ենք անցկացնել Լոռու մարզի Փամբակ բնակավայրում՝ արդեն մայիս ամսին։
Հիշեցնենք, որ «STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: