«STRIVE» ծրագրի փակման միջոցառումը
01 Հուլիսի 2025, Երեքշաբթի |
.png)
2024 թվականի մայիսի 16-ին Լոռու մարզի Փամբակ համայնքում տեղի ունեցավ «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի երրորդ կլոր սեղան քննարկումը համատեղ գործողության պլանավորման և իրականացման նպատակով։
Երրորդ կլոր սեղանի կազմակերպմանն աջակցեց Փամբակի համայնքապետարանը։ Միջոցառմանը հրավիրված էին Լոռու մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկավ և կլոր սեղանի նպատակն, ինչպես նաև «STRIVE» ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար, «Նիյր Իսթ Ֆաունդեյշնի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արփինե Բաղդոյանը։
Կլոր սեղանի նպատակն էր քննարկել և հատկորոշել համատեղ իրականացվող ծրագիր կամ գործողություն, որը շոշափելիորեն կնպաստի ՔՀԿ-ների և այլ ոլորտների միջև համագործակցության աճին։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս կլոր սեղանի համատեղ ծրագիրը կամ գործողությունը ուղղված է լինելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների լուծմանը։
Մասնակիցները քննարկեցին և փորձեցին ձևակերպել արտակարգ իրավիճակներում աշխատելու ընթացքում բացահայտված կարիքներն ու խնդիրներն ըստ ոլորտների։ Այնուհետև խմբային աշխատանքի ընթացքում դուրս բերեցին երեք առաջնահերթ խնդիրները և մշակեցին լուծման գաղափարների առաջարկներ։ Արդյունքում խմբերին հաջողվեց հատկորոշել համատեղ գործողություն և դրա իրականացման նպատակով կառուցել սիներգիա։
Նշենք, որ ապրիլին նույն բովանդակությամբ կլոր սեղաններ ենք անցկացրել Սյունիքում և Արագածոտնում։ Այս տարվա ընթացքում նախատեսում ենք Կլոր սեղաններ անցկացնել ՀՀ ևս երեք մարզերում։
Հիշեցնենք, որ «STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: