«STRIVE» ծրագրի փակման միջոցառումը
01 Հուլիսի 2025, Երեքշաբթի |

Այսօր կարևոր է բացահայտել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների իրական խնդիրներն ու միասնական լուծումներ առաջարկել։
«Ձգտում ավելի լավ ապագայի․ համայնքների ու քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն հյուրընկալեց հինգերորդ Կլոր սեղան քննարկումը համատեղ գործողության պլանավորման և իրականացման նպատակով։
Քննարկմանը մասնակցում էին Շիրակի մարզում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, միասնական սոցիալական ծառայությունների ներկայացուցիչները և Արցախից տեղահանված անձանց հետ։ Կլոր սեղանի նպատակն էր քննարկել և հատկորոշել համատեղ իրականացվող ծրագիր կամ գործողություն ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների լուծմանը։
Մասնակիցների մեծ մասը զբաղվել կամ ներկայումս զբաղվում են արցախցիների խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներով։ Ընդհանուր ներկայացումների ընթացքում մասնակիցները տեղեկացան միմյանց հնարավորությունների և խնդիրների մասին, ինչը հիմք հանդիսացավ մի քանի ընթացիկ խնդիրների տեղում կարգավորմանը։ Նաև առաջարկվեցին հնարավորություններ որոշ աշխատատեղերի ուղղությամբ, որոնցում մասնակից արցախցիները հետաքրքրված էին։
Որպես առաջնահերթ խնդիր կրկին դիտարկվեց զբաղվածության խնդիրը, այնուհետև՝ բնակարանային խնդիրը։ Մասնակիցները նշում էին, որ աշխատավարձերի ցածր դրույքների պատճառով շատ առաջարկվող աշխատատեղեր չեն ընդունվում արցախցիների կողմից։
Խմբային աշխատանքների ընթացքում մասնակիցները կենտրոնացան մի քանի գաղափարների վրա, որոնցից էին բռնի տեղահանված անձանց հմտությունների/մասնագիտացումների ընդհանուր հարթակի ստեղծումը, համատեղ բիզնես նախաձեռնության իրականացումը և այլն։ Արդյունքում մասնակիցներն այս գաղափարները կվերածեն տեղահանված անձանց կարիքների լուծման երկարաժամկետ կայունություն և ազդեցություն ապահովող ծրագրային առաջարկների և կներկայացվեն «STRIVE» ծրագրի կողմից ֆինանսական աջակցություն ստանալու համար։
Կլոր սեղանը կազմակերպվեց Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորվող «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: