Ծրագրի Մեկնարկ

Ծրագրի Մեկնարկ

Մեկնարկել է STRIVE ծրագիրը

Ծրագիրն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմաբ և տեղական կազմակերպությունների ջանքերով՝ ՆԵՖ Բելգիա, «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից:
 

STRIVE ծրագիրը օժանդակելու է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, երիտասարդներին, ակտիվ քաղաքացիներին ավելի արդյունավետ կերպով՝ կամավորության, գիտելիքի և փորձի, նրանց հետաքրքրությունը բարձրացնելու միջոցով, ներգրավել հանրային որոշումների կայացման և ժողովրդական նախաձեռնություններում։
 

Երեքուկես տարվա ընթացքում շուրջ 600 քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ) կներգրավվեն կարողությունների զարգացման գործողություններում, ֆորումներում, համատեղ գործողություններում, ծրագիրը կխթանի կամավորականության զարգացմանը, երիտասարդների ներգրավմանը առաջնորդության զարգացման դասընթացներին, սոցիալական նորարարական ծրագրերի իրականացմանը:

Կտրամադրվի շուրջ 700.000 եվրո դրամաշնորհ՝ ուղղված ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ խմբերի կողմից տարբեր նախաձեռնությունների իրականացմանը:

Հավելյալ ինֆորմացիայի համար այցելեք՝ Strive | Yerevan (facebook.com)


26 Օգոստոսի 2022, ՈՒրբաթ | 895

Վերջին հրապարակումները