Կայացավ «Մատչելի սանիտարահիգիենիկ պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի փակումը

Կայացավ «Մատչելի սանիտարահիգիենիկ պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի փակումը

Ապրիլի 26-ին կայացավ «Մատչելի սանիտարահիգիենիկ պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի փակումը:


Ծրագրի արդյունքում հաջողությամբ իրականացվել է՝
•    7 շահառուի բնակարանների սանհանգույցների վերանորոգման / մատչելիության աշխատանքներ
•    3 դասընթաց-հանդիպում՝ ուղղված հաշմանդամություն ունեցող 20 կանանց և աղջիկների՝ մենստրուալ հիգիենիայի, առողջության պահպանման վերաբերյան գիտելիքների հարստացմանը
•    10 անհատական խորհրդատվություն


Ծրագրի իրականացման ընթացքում մշակվել և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց բաժանվել է անձնական հիգիենայի վերաբերյալ հեշտ ընթերցվող (պատկերային)  50 ձեռնարկ, ստեղծվել է բնակարանների հարմարեցման ծառայություն, մշակվել և տպագրվել է սանհանգույցների մատչելիության ստանդարտների վերաբերյալ 50 գործնական ուղեցույց:


Ծրագրի շահառուներն իրենց խոսքում ընդգծեցին ծրագրի կարևորությունը կյանքի որակի բարձրացման գործում:


29 Ապրիլի 2023, Շաբաթ | 902

Վերջին հրապարակումները