ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, Նաիրի խոշորացված համայնքի Զովունի բնակավայրում տեղի ունեցավ «Warm House» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառումը, որին ներկա էին ԵՄ ծրագրերի ղեկավար Բրունո Մոնտարիոլը, STRIVE ծրագրի և «Շենանցնենք մեր գյուղը» ՀԿ-ի ներկայացուցիչները, այլ հյուրեր: «Warm House» ծրագիրը մեկն է այն 24 ծրագրերից, որոնք հավանության են արժանացել STRIVE ծրագրի կողմից և ստացել են համապատասխան ֆինանսավորում։
«Warm House» - ը միջազգային կազմակերպության, խոշոր ՔՀԿ-ի, տեղական ՔՀԿ-ի, կրթական կառույցի (մանկապարտեզի) և ՏԻՄ-ի արդյունավետ համագործակցության օրինակ է։

 

 

Ծրագրի շրջանակներում Զովունու մանկապարտեզին կից հիմնվել է ջերմատուն, որը լուծում է հետևյալ խնդիրները․

 


Ծրագրի շրջանակներում համագործակցող բոլոր կողմերը հայտնեցին իրենց գոհունակությունը արդյունավետ ներդրման և կառուցողական երկխոսության համար, կարևորեցին ծրագրի կայունությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև որպես գործող մոդել՝ այլ համայնքներում ներդնելու կարիքը և հնարավորությունները։
Միջոցառման ավարտին մանկապարտեզի սաների կողմից հյուրերի համար պատրաստվել էր փոքրիկ հանդես – ներկայացում, որն իր մեջ ամփոփում էր առողջ ապրելակերպի, աշխատանքի, բարիք ստեղծելու կարևորությունը։

Հավելյալ ինֆորմացիայի համար այցելել՝ Strive | Yerevan (facebook.com)


 


06 Հունիսի 2023, Երեքշաբթի | 982

Վերջին հրապարակումները